Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի Բյուրոն որոշեց վերստեղծել Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը


Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի նիստում որոշում է կայացվել վերստեղծել Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին Ստրասբուրգից տեղեկացրեց Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:

Ենթահանձնաժողովի նախագահ է նշանակվել իսպանացի պատգամավոր, «Եվրոպայի դեմոկրատների եւ լիբերալների ալյանս» խմբի անդամ Ջորդի Խուգլա ի Կոստան:

Թեեւ հայկական պատվիրակությունը դեմ է արտահայտվել այդ ենթահանձնաժողովի ստեղծմանը, սակայն, Փոստանջյանի փոխանցմամբ, դա որեւէ դերակատարություն այդպես էլ չի ունեցել. Բյուրոյում բոլորը` բացի հայկական պատվիրակությունից, կողմ են եղել դրա ստեղծմանը:

Պատգամավորը չբացառեց, որ հայկական պատվիրակությունը կարող է բոյկոտել նորաստեղծ ենթահանձնաժողովի աշխատանքները:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG