Մատչելիության հղումներ

Օբաման վերստին խնդրում է Սենատին հաստատել Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման վերստին խնդրել է Սենատին` լիագումար նիստում հաստատել Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում:

Բրայզային Օբաման Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան է նշանակել անցած դեկտեմբերին` օգտվելով իր սահմանադրական իրավունքից:

ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի թեկնածությունը հայամետ Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը առկախել էին ամիսներ առաջ` Ադրբեջանի իշխանությունների հետ նրա ունեցած սերտ կապերի, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում թույլ տված բացթողումների համար:

Առանց Սենատի հաստատման Բրայզան կարող է կատարել իր լիազորությունները մեկ տարի ժամկետով միայն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG