Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատներին


Հայաստան -- Նախագահ Սարգսյանը խոսում է իր նստավայրի ճաղերի հետեւում հավաքված զոհված զինծառայողների հարազատների հետ, Երեւան, 27-ը հունվարի, 2011թ.
Հայաստան -- Նախագահ Սարգսյանը խոսում է իր նստավայրի ճաղերի հետեւում հավաքված զոհված զինծառայողների հարազատների հետ, Երեւան, 27-ը հունվարի, 2011թ.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը խոսել է իր նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնող` խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների հետ եւ խոստացել քայլեր ձեռնարկել նրանց որդիների մահվան հանգամանքները պարզելու համար:

«Ես ամենաշատն եմ շահագրգռված, որ այդ խնդիրները լուծվեն, դրա համար էլ նշանակել եմ նոր զինդատախազ: Նրան կհանձնարարեմ, որ հատուկ ուշադրություն դարձնի այս գործերին», - նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանի փոխանցմամբ` ասել է Սերժ Սարգսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արզումանյանը նաեւ տեղեկացրեց, որ այսօր ավելի ուշ նորանշանակ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը նախագահի նստավայրի մոտ հանդիպել է զոհված զինծառայողների հարազատների հետ եւ նրանց հետ պայմանավորվել առաջիկայում յուրաքանչյուրի հետ առանձին հանդիպելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG