Մատչելիության հղումներ

Ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն ասել է, որ Եվրոպական միությանն անդամակցելու խնդիրն այլեւս մեծ կարեւորություն չունի պաշտոնական Անկարայի համար։

«Մեր առջեւ խոչընդոտներ են դրվել, բայց աշխարհը Եվրոպական միությամբ չի վերջանում», - ասել է Գյուլը։

Եվրամիությունը պառակտված է Թուրքիային լիիրավ անդամակցություն շնորհելու հարցում։ Ֆրանսիան Թուրքիայի անդամակցության ամենակոշտ ընդդիմախոսներից է։

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին փետրվարի վերջին մեկնելու է Թուրքիա, որտեղ, ամենայն հավանականությամբ, կքննարկվի Թուրքիայի անդամակցության հարցը։

Թուրքիան անդամակցության պաշտոնական բանակցությունները Եվրամիության հետ սկսել է 2006 թվականին, սակայն առ այսօր էական առաջխաղացում չի գրանցվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG