Մատչելիության հղումներ

Երեւանում սպասվում է Խոսե Կարերասի բացառիկ համերգը


Գարնանը կմեկնարկի «Երեւանյան հեռանկարներ» 12-րդ միջազգային երաժշտական փառատոնը` խոստանալով հագեցած տարի, բարձր կարգի երաժիշտների ելույթներ:

Քանի դեռ կնքված չեն պայմանագրերը, փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը խուսափեց վստահ բարձաձայնել կայանալիք համերգների մասին, այդուհանդերձ որոշ հավանական անուններ արդեն հայտնի են` այդ թվում աշխարահռչակ տենոր Խոսե Կարերասը: Այս տարի երեւանցի հանդիսատեսը կարող է սպասել նաեւ Ամստերդամի եւ Լոնդոնի նվագախմբերին:

«Երեւանյան հեռանկարներ»-ի հիմնական ձեռքբերումներից մեկը, ըստ փառատոնի կազմակերպիչների, տասը տարիների ընթացքում ձեւավորված հանդիսատեսն է, որոնց շարքերում մեծամասնություն են կազմում երիտասարդները:

XS
SM
MD
LG