Մատչելիության հղումներ

Կոլումբիայի ածխահանքում պայթյունից 21 մարդ է զոհվել


Կոլումբիայի հյուսիս-արեւելյան շրջանում գտնվող ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 21 հանքափորներ են զոհվել, 6-ը վիրավորվել են:

Որպես պայթյունի պատճառ նշվում է գազերի կուտակումը: Պատահարի ժամանակ հանքում շուրջ 50 հանքափորներ են եղել:

Չորս տարի առաջ նույն ածխահանքում պայթյունի հետեւանքով 31 մարդ է զոհվել:

Անցած տարվա հունիսին Կոլումբիայի մեկ այլ ածխահանքում տեղի ունեցած պայթյունից 73 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG