Մատչելիության հղումներ

ՀՕՖ-ի մրցանակակիր գիտնականները բացառապես բնագիտության ոլորտից են


Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամը՝ ANSEF-ը այսօր ներկայացրել է 2011-ի իր դրամաշնորհները շահած գիտնականներին: Այս տարվա 25 հաղթողները բացառապես բնագիտական ոլորտից են եւ արժանացել են 5000-ական ԱՄՆ դոլարի:

Չնայած Հայ օգնության ֆոնդի դրամաշնորհային այս ծրագրին կարող են մասնակցել նաեւ հումանիտար գիտություններ ուսումնասիրողները, նրանց մասնակցությունը կամ շատ պասիվ է լինում, կամ հումանիտար ոլորտը ընդհանրապես ներկայացված չի լինում, ինչպես այս տարի:

Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամը ստեղծվել է 11 տարի առաջ ՀՕՖ-ի հովանու ներքո եւ հասցրել է դրամաշնորհներ տալ 260 ծրագրի, որի մեջ ընդգրկված է եղել մոտ 1000 գիտնական, ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 300 հազար դոլար:

XS
SM
MD
LG