Մատչելիության հղումներ

Եգիպտոսում բախումների հետեւանքով զոհվածների թիվը հասավ 5-ի


Եգիպտոսում ցուցարարների եւ ոստիկանության բախումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 5-ի: Ձերբակալվել են 860-ից ավելի ցուցարարներ:

Երեքշաբթի օրը սկսված բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը: Նրանք նաեւ հանդես են գալիս խորհրդարանը ցրելու, երկրում հայտարարված արտակարգ դրությունը վերացնելու եւ աշխատավարձերը բարձրացնելու պահանջով:

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG