Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Միակ ուղին Ղարաբաղում հանրաքվեի անցկացումն է կամ 1991-ի հանրաքվեի արդյունքների ճանաչումը»


Ռուսաստանյան «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ փոխզիջումային տարբերակով կարգավորման` հայկական կողմի պատրաստակամությունը:

«Համոզված եմ, որ հակամարտության կարգավորման միակ տարբերակը խաղաղ կարգավորումն է, եւ միակ ուղին` Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացումը կամ 1991 թվականի հանրաքվեի արդյունքների ճանաչումը, որն անցկացվել է ԽՍՀՄ-ի օրենքների եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նա կարծիք է հայտնել, որ «այս իրավիճակում շատ կարեւոր են ռազմական գործողությունները չվերսկսելու` կողմերի պարտավորությունները»: «Որովհետեւ վերջին մեկեւկես - երկու տարիներին պատերազմի մասին, ռազմական գործողությունների վերսկսման մասին խոսակցությունները սովորական գործ են դարձել: Դա շատ վատ է: Բայց ես համոզված եմ, որ հնարավոր է պատերազմից խուսափել», - հայտարարել է Սերժ Սարգսյանը` այստեղ կարեւորելով Ռուսաստանի դերը:

Հարցազրույցում նախագահ Սարգսյանը նաեւ չի բացառել հայ - թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետկանչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG