Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարն այցելել է քրեակատարողական հիմնարկներ


Հունվարի 26-ին Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը այցելել է «Վարդաշեն», «Էրեբունի» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ` «գոյություն ունեցող պայմաններին եւ խնդիրներին ծանոթանալու նպատակով»:

Տարածված հաղորդագրության մեջ նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը տեղեկացնում է նաեւ, որ հաջորդ շաբաթվա ընթացքում Թովմասյանն այցելելու է նախարարության ենթակայության տակ գտնվող մյուս քրեակատարողական հիմնարկներ` հավելելով, որ «այցելությունների արդյունքներն ամփոփելուց հետո կտրվեն անհրաժեշտ հանձնարարականներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG