Մատչելիության հղումներ

ԳԱԱ-ի նորընտիր «բոլոր անդամներն արժանի գիտնականներ են»


Armenia -- Radik Martirossian, President of National Academy of Science, undated
Armenia -- Radik Martirossian, President of National Academy of Science, undated

«Ակադեմիայի ընտրված բոլոր անդամներն արժանի, գիտության մեջ վաստակ ունեցող գիտնականներ են», - երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը` հավելելով նաեւ, թե «շատ արժանի գիտնականներ չընտրվեցին»:

Գիտությունների ազգային ակադեմիայի իսկական եւ թղթակից անդամների` անցած տարեվերջին տեղի ունեցած ընտրություններին մասնակցելու դիմումներ էին ներկայացել 83 գիտնականներ` 6 իսկական անդամի եւ 22 թղթակից անդամի տեղի համար: Արդյունքում ընտրվել է 20 նոր անդամ` 4 իսկական եւ 16 թղթակից անդամ:

Ներկայումս Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում կա 66 ակադեմիկոս եւ 62 թղթակից անդամ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք, իր կարծիքով, ընտրվել են ամենաարժանավորները, Մարտիրոսյանը պատասխանեց. - «Ընտրվածների 99-ի տոկոսի գիտական վաստակը շատ բարձր է, եւ նրանք արժանի են լինելու ակադեմիայի անդամներ: Ես համաձայն, որ կային գիտնականներ, որոնք արժանի էին լինելու ակադեմիայի անդամներ: Ցավոք սրտի, չեղան»:

ԳԱԱ նախագահը նշեց, որ «շատ ցավում» է, որ արժանի մարդիկ չեն ընտրվել` դա բացատրելով ցանկացած ընրություններում սուբյեկտիվ գործոնի առկայությամբ:

«Կան նաեւ մարդկային հարաբերությունների խնդիրներ: Երեւի թե դա ավելի շատ դրսեւորվեց մեր ընդհանուր ժողովում: Միշտ էլ եղել է, բայց այս անգամ մենք կարծում ենք, որ շատ էր: Կարծում ենք, որ մեր ակադեմիայի որոշ խմբերի մոտ պակասեց օբյեկտիվությունը, ավելի շատ դեր խաղաց մարդկային, սուբյեկտիվ գործոնը», - հավելեց նա:

Ռադիկ Մարտիրոսյանը անդրադարձավ նաեւ անցած ընտրությունները լուսաբանմանը մամուլում` հանդիմանելով այն լրագրողներին, ովքեր «ծերակույտ» են անվանում ակադեմիան, անհիմն կերպով քննադատում են ինչպես ակադեմիայի աշխատանքը, այնպես էլ ընտրությունների արդյունքները. - «Շատ հրապարակումներում ես նկատեցի, որ մեր շատ լրագրողներ եւ խմբագիրներ լավ չգիտեն, թե ինչ բան է ակադեմիան»:

please wait

No media source currently available

0:00 0:04:27 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG