Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «2011-ի համար գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է լինելու»


«2011 թվականի համար գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է լինելու, եւ մենք պետք է լրջագույն ջանքեր ներդնենք, որպեսզի ապահովենք ընթացիկ աշխատանքները եւ աճ ունենանք», - հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացման վերաբերյալ այսօր կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` խորհրդակցությանը մասնակցել են գյուղատնտեսության նախարարը, նախարարների տեղակալներ, գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, Հանրային խորհրդի անդամներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Պաշտոնյաները զեկուցել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ընթացքի, ցանքատարածություններում առկա վիճակի ու վարելահողերի կրճատման պատճառների, գյուղացիական տնտեսությունների շրջանառու միջոցների համալրման նպատակով վարկավորման արդյունքների մթերող կազմակերպությունների կողմից մթերված հումքի դիմաց վճարումների ընթացքի եւ այլ հարցերի մասին, ներկայացվել է գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգի նախագիծը:

Տիգրան Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին եւ ընդգծել գյուղատնտեսության նախարարության եւ մարզպետարանների միջեւ մշտական երկխոսության ապահովման կարեւորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG