Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում սուգ է


Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում այսօր սուգ է հայտարարված` ի հիշատակ երկուշաբթի օրը «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:

Մոսկվայի եկեղեցիներում կմատուցվի սգո պատարագ:

Հունվարի 24-ին «Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալի ժամանման սրահում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 35 մարդ զոհվեց, շուրջ 180-ը վիրավորվեց: Վիրավորներից 117-ը դեռեւս գտնվում են հիվանդանոցում, նրանցից ավելի քան 40-ը` ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում:

Հարուցված է քրեական գործ:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ իշխանություններն ամեն ինչ կանեն հանցագործներին պարզելու եւ պատասխանատվության ենթարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG