Մատչելիության հղումներ

logo-print

Եգիպտոսում անկարգությունների հետեւանքով առնվազն երեք մարդ է զոհվել


Եգիպտոսում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ առնվազն երեք մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։ Բախումները տեղի են ունեցել երեքշաբթի օրը։

Եգիպտոսի պետական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Կահիրեում , որտեղ տեղի է ունեցել ամենամեծ ցույցը, բախումների հետեւանքով մեկ ոստիկան է զոհվել։

Երկու ցուցարարներ զոհվել են Սուեց քաղաքում, հաղորդել են առողջապահության համակարգի աշխատակիցները։

Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտներ, մահակներ, արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառել։ Բախումները սկսվել են խորհրդարանի շենքի մոտ։

Հազարավոր ցուցարարներ քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ են պահանջել, ինչպես նաեւ` երկրի ղեկավար Հոսնի Մուբարաքի հրաժարականը, ով 1981 թվականից կառավարում է երկիրը։

Ալեքսանդրիա քաղաքում հազարավոր ցուցարարներ հեղափոխության կոչ են արել` ընդդեմ Մուբարաքի։

Անցած շաբաթ Թունիսում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, արաբական մահմեդական մի շարք երկրներում բողոքի շարժումներ են սկսվել իշխող վարչախմբերի դեմ։

Եգիպտոսում բողոքի ակցիաներ անցկացնելու կոչերը տարածվել էին սոցիալական ցանցերի միջոցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG