Մատչելիության հղումներ

Ճանապարհային ոստիկանության տեսուչին մեղադրում են թմրամիջոցների վաճառքի համար


Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով Հայաստանի ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի առաջին դասակի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Հ. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել` իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար:

Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. - «Նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Մանուկյանը 2010թ. սեպտեմբերից 2011թ. հունվարի 21-ն ընկած ժամանակահատվածում իր ծանոթ Մ.Գ-ից ձեռք է բերել խոշոր չափի «Ափիոն» տեսակի թմրամիջոց, պահել եւ փոխադրել է այն, այնուհետեւ տարբեր չափաբաժիններով իրացրել մեկ այլ անձի: Անձնական խուզարկությամբ Հ. Մանուկյանի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի` 4,7 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց»:

Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 2.1 կետերով` «Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը դրանք իրացնելու նպատակով», նրա նկատմամբ կիրառվել է կալանավորում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG