Մատչելիության հղումներ

Գյուլ. «Թուրքիան ցանկանում է Կովկասը տեսնել որպես անվտանգության եւ համագործակցության ասպարեզ»


Պաշտոնական Անկարան ցանկանում է Կովկասը տեսնել որպես անվտանգության եւ համագործակցության ասպարեզ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը այսօր Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսում:

«Ես Թուրքիայի առաջին նախագահն եմ, ով այց է կատարել Հայաստան: Իմ ցանկությունն է տեսնել Կովկասում անվտանգության եւ համագործակցության վրա հենվող պլատֆորմի ստեղծումը` Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ, անշուշտ, Ռուսաստանի մասնակցությամբ», - «Թրենդ» լրատվական գործակալության վկայությամբ` ասել է Գյուլը եւ հավելել, թե «այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG