Մատչելիության հղումներ

logo-print

Ստորագրվել է Հայաստանի եւ Գերմանիայի ՊՆ-ների միջեւ 2011-ի համագործակցության պլանը


Երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջեւ 2011 թվականի համագործակցության պլանը այսօր ստորագրել են Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոհան Շմիթը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նախարարի եւ դեսպանի հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ - գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր:

Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել Գերմանիայի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մակարդակը` նշելով, որ համագործակցությունը հատկապես աշխուժացել է Աֆղանստանում գերմանական խաղաղապահ ուժերի հրամանատարության ներքո հայկական խաղաղապահ զորախմբի առաքելության արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG