Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդեւին


«Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:

Հեռագրում, որի տեքստը երեքշաբթի օրը տեղադրվել է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, մասնավորապես, ասված է. - «Խորապես ցնցված եւ վրդովված եմ «Դոմոդեդովո» օդանավակայանում մի քանի տասնյակ անմեղ մարդկանց կյանք խլած արյունալի ահաբեկչության մասին տեղեկատվությունից: Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, բոլոր ռուսաստանցիներին: Այդ սարսափելի հանցագործության զոհերի հարազատներին եւ մտերիմներին ցանկանում եմ հոգու տոկունություն եւ արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում եւ վերականգնում: Վստահ եմ, որ ձեռնարկված միջոցները թույլ կտան հայտնաբերել եւ պատժել մեղավորներին, հետագայում կանխել նմանատիպ հանցագործությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG