Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանում սկսվեց «Համատեղ ձգտում 2011» զորավարժության պլանավորման համաժողովը


Այսօր Երեւանում աշխատանքներն է սկսել ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության կողմից կազմակերպվող «Համատեղ ձգտում 2011» զորավարժության պլանավորման համաժողովը, որին մասնակցում են 38 երկրների շուրջ 250 պատվիրակներ:

Համաժողովին բացման ելույթով հանդես է եկել Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ով նախ դատապարտել է երեկ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, այնուհետեւ անդրադարձել համաժողովի աշխատանքներին եւ արդյունավետ աշխատանք մաղթել մասնակիցներին:

Համաժողովն աշխատանքները շարունակելու է մինչեւ հունվարի 28-ը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում նշված է, որ «Համատեղ ձգտում» ամենամյա զորավարժության նպատակն է բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի գործակցության մակարդակը կապի, ռադիո սարքավորումների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների շահագործման բնագավառում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG