Մատչելիության հղումներ

Փետրվարի 20-26 «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի, ԵՊՀ-ի եւ Եվրոպական կենսաքիմիկոսների ասոցիացիաների ֆեդերացիայի նախաձեռնությամբ գենետիկայի ոլորտում նվաճումների թեմայով կազմակերպվում է դասախոսությունների շարք` 13 արտասահմանցի գիտնականների` այդ թվում նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Թիմ Հանթի, եւ 5 տեղացի գիտնականների մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցելու են 19 երիտասարդ գիտնականներ արտերկրից եւ 30-ը`Հայաստանից:

Դասախոսությունների այս շարքը երիտասարդ կենսաբաններն անվանում են անմրցունակ, ժամկետանց գիտությունը կյանքի կոչելու մի փորձ, քանի որ, ըստ նրանց, «Հայաստանում գիտություն չկա. տեխնիկան հնացած է, պետական ֆինանսավորումը ուղղվում է սխալ ուղղությամբ, երիտասարդ տաղանդավոր գիտնականներն էլ մեկնում են աշխատելու եւ սովորելու այլ երկրներում»:

XS
SM
MD
LG