Մատչելիության հղումներ

Սեմնեբին անհրաժեշտ է համարում հայ - ադրբեջանական շփման գծում հրադադարի ամրապնդումը


Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին անհրաժեշտ է համարում հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հրադադարի ամրապնդումը:

«Եվրամիությանը շարունակում է անհանգստացնել հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի խախտումը, եւ յուրաքանչյուր միջադեպ ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր ձեռնարկել հակամարտության լուծման համար», - այսօր Բաքվում լրագրողներին ասել է Սեմնեբին` հավելելով, որ մինչ հակամարտության լիակատար կարգավորումը անհրաժեշտ է ուժեղացնել հրադադարի ռեժիմը շփման գծում:

Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ քննարկել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում Սեմնեբին նաեւ ընդգծել է, որ մարդու իրավունքները եւ մամուլի ազատությունը կարեւորագույն առաջնայնություններ են Ադրբեջանի հետ Եվրամիության հարաբերություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG