Մատչելիության հղումներ

logo-print

«Բարգավաճ Հայաստան»-ի հետ միավորվել ցանկացողները «շատ են»


«Բարգավաճ Հայաստան» կուսկացության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսկացության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երկուշաբթի օրը հայտարարեց, թե իրենց կուսակցության հետ «միավորվելու ցանկություն հայտնողները շատ են»:

Նա փոխանցեց, որ այս պահին խնդրի շուրջ բանակցություններ են ընթանում մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ` չմասնավորեցնելով, սակայն, թե կոնկրետ որ կուսակցությունների:

«Կուսակցությունը եւ նրա առաջնորդը տարբեր բնույթի հանդիպումներ են ունենում: Այդ հանդիպումներից շատերը ուղղակի դեռ ֆորմալացված չեն», - հավելեց «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակը:

«Նման գործընթացներ կան: Ուղղակի ժամանակից առաջ չընկնենք, ամեն ինչ իր հերթականության տեղի կունենա: Սա միայն պետք է ողջունել:», - նշեց Գալստյանը` պարզաբանելով. - «Մյուս քաղաքական խոշոր կուսակցությունների շուրջ էլ այսպիսի համախմբման պրոցեսներ կլինեն, ինչից միանշանակ կշահի միայն մեր ժողովուրդը, մեր ընտրողը, մեր քաղաքացին»:

Անցած շաբաթ, հիշեցնենք, լուծարվելու եւ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությանը միանալու որոշում կայացրեց քաղաքական ակտիվությամբ երբեք աչքի չընկած, համապետական ընտրություններին երբեւէ չմասնակցած Հայաստանի առաջադիմական կուսակցությունը:

Հարցին, թե ինչ է շահելու «Բարգավաճ Հայաստան»-ը այդ միավորումից, Խաչիկ Գալստյանը պատասխանեց. - «Յուրաքանչյուր` թեկուզ փոքր քաղաքակական ուժը իր ռեսուրսներով, իր ներուժով կարող է նպաստել ընդհանուր գործին»:

Լուծարված կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստարկելով «Բարգավաճ Հայաստան»-ի հետ միավորվելու որոշումը` նշեց, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժը միակն է, որի գաղափարախոսությունը իրենք կիսում են:

Հարցին, թե ինչու չմիավորվեցին Սերժ Սարգսյանի (ում սատարել է Առաջադիմական կուսակցությունը 2008-ի նախագահական ընտրություններում) գլխավորած Հանրապետական կուսակցությանը, Ուլիխանյանը արձագանքեց. - «Մենք չենք կիսում այդ կուսակցության գաղափարախոսությունը, բայց սատարել ենք անհատին, որը այդ կուսակցության ղեկավարն է»:

Տեղեկացնենք նաեւ, որ այս շաբաթ կլուծարվի եւ «Բարգավաճ Հայաստան»-ին կմիանա նաեւ Հայաստանի երիտասարդական կուսակցությունը, որի նախագահ Վահան Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հայտնեց, որ որոշումը կընդունվի գալիք շաբաթ օրը կայանալիք համագումարում:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG