Մատչելիության հղումներ

Անջեյ Կասպրչիկը 15-րդ անգամ նշանակվեց ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ


ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մանդատը երկարաձգվել է նաեւ այս տարվա համար:

«2011 թվականին Անջեյ Կասպրչիկը կլինի իմ անձնական ներկայացուցիչը Լեռնային Ղարաբաղի հարցով», - ադրբեջանական APA լրատվական գործակալությանը ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը:

Լեհ դիվանագետ Անջեյ Կասպրչիկը Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի պարտականությունները կատարում է 1997 թվականի հունվարից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG