Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Մենք չենք վախենում Ղարաբաղին ինքնավարություն տրամադրելուց»


Ոչ ոքի չի հաջողվի բռնի կերպով փոփոխել Ադրբեջանի սահմանները, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Քուվեյթի Alrai թերթին տված հարցազրույցում:

Նրա խոսքերով` պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղին ինքնավարության բարձր կարգավիճակ տրամադրելու համար: «Դա Ադրբեջանի դիրքորոշումն է, որը պաշտպանվում է միջազգային հանրության կողմից», - «Թրենդ» լրատվական գործակալության վկայությամբ` ասել է Մամեդյարովը:

«Մենք հավատում ենք օկուպացված տարածքների վերադարձին եւ հուսով ենք, որ դա հնարավոր է դիվանագիտական ճանապարհով», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

«Մենք չենք վախենում Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տրամադրելուց», - ասել է Մամեդյարովը` որպես օրինակներ նշելով Թաթարստանը, Չեչնիան եւ Ռուսաստանի Դաշնության այլ սուբյեկտներ:

Նույն հարցազրույցում անդրադառնալով իսրայելա - պաղեստինյան խնդրին` Էլմար Մամեդյարովը ասել է, թե Ադրբեջանը մինչ օրս դեսպանատուն չի բացել Թել Ավիվում, քանի որ պաշտոնական Բաքուն հանդես է գալիս երկու պետությունների` Իսրայելի եւ Պաղեստինի գոյության օգտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG