Մատչելիության հղումներ

logo-print

Ալբանիայում հակակառավարական ցույցերի հետաքննության հանձնաժողով է ստեղծվում


Ալբանիայի խորհրդարանը երեկ հավանության է արժանացրել հակակառավարական ցույցերի հետաքննության հարցերով հանձնաժողովի ստեղծման որոշումը:

Ընդդիմադիր սոցիալիստները բոյկոտել են հանձնաժողովի ստեղծման քվեարկությունը:

Երկրի իշխանությունը գտնում է, որ անկարգությունները հրահրել են ցուցարարները, եւ բողոքի ակցիաները որակել է որպես պետական հեղաշրջման փորձ:

Ընդդիմությունը, սակայն, պնդում է, որ ոստիկանությունն առաջինն է կրակել ցուցարարների ուղղությամբ:

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած բախումների արդյունքում 3 մարդ զոհվել եւ 50-ից ավելին վիրավորվել են: Փողոց դուրս եկած ավելի քան 20 հազար ցուցարարները երկրի վարչապետ Սալի Բերիշայից պահանջում էին արտահերթ ընտրություններ նշանակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG