Մատչելիության հղումներ

logo-print

Աֆղանստանի խորհրդարանի առաջին նիստի ժամկետը հայտնի չէ


Քաբուլից հակասական տեղեկություններ են հաղորդվում ԱՖղանստանի խորհրդարանի պաշտոնամուտը հունվարի 26-ին անցկացնելու մասին։

Պատգամավորների մի մասը պնդում է, որ անհրաժեշտ է սպասել անցյալ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումներն ուսումնասիրող հատուկ հանձնաժողովի զեկույցի հրապարակմանը։

Պատգամավորներ Շուկրիա Բարակզայը եւ Գյուլ Պաչա Մաջիդին ասել են, որ նախագահ Համիդ Քարզայը համաձայնել է, որ խորհրդարանն առաջին նիստը գումարի հունվարի 26-ին եւ այդպիսով վերջ դրվի ամիսներ տեւող քաղաքական ճգնաժամին։

Մինչդեռ, Քարզայն անցյալ շաբաթ կարգադրել է մեկ ամսով հետաձգել առաջին նիստը, ինչն անհրաժեշտ է ընտրախախտումների հանգամանքների անաչառ ուսումնասիրության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG