Մատչելիության հղումներ

Կորել են «Նորիլսկի Պրավդա» թերթի գլխավոր խմբագիրն ու նրա տեղակալը


Ռուսաստանի Նորիլսկ քաղաքում անհետ կորել են «Նորիլսկի Պրավդա» թերթի գլխավոր խմբագիր Դմիտրի Բելովը եւ նրա տեղակալ Արտյոմ Օրլովը:

Ռուսաստանյան Նովոստի գործակալությունը, վկայակոչելով նրանց գործընկերներին, հաղորդում է, որ հինգշաբթի երեկոյան խմբագրություն են եկել որպես իրավապահ մարմինների ներկայացուցիչներ ներկայացած մի քանի անձինք եւ Բելովին ու Օրլովին տարել անհայտ ուղղությամբ: Լրագրողները հասցրել են միայն հայտնել, որ իրենց տանում են քաղաքից դուրս` «բացատրական զրույցի» համար:

«Նորիլսկի Պրավդա» թերթի անձնակազմը դիմել է Ռուսաստանի Պետդումա, Ժուռնալիստների միությունը եւ Հանրային պալատ` իրավիճակը պարզելու խնդրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG