Մատչելիության հղումներ

Ամերիկացիները Ֆրանսիային են փոխանցել Դեգայի` 37 տարի առաջ առեւանգված կտավը


Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարել է, թե ուրբաթ օրը Ֆրանսիայի իշխանություններին է փոխանցել իմպրեսիոնիզմի վարպետներից Էդգար Դեգայի` 37 տարի առաջ առեւանգված կտավը:

1870-ականների սկզբին «Ատամնացավով լվացարարուհիները» կտավը հայտնաբերվել է վերջերս` Նյու-Յորքի Սոթբի աճուրդի պահեստարաններում եւ շուտով պետք է վաճառքի հանվեր:

Կտավը անհայտ գողի կողմից 1973 թվականին առեւանգվել է Ֆրանսիայի Հավր քաղաքի Մալռո թանգարանից:

Արվեստաբանները Դեգայի այս գործը գնահատում են 350-450 հազար դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG