Մատչելիության հղումներ

Վարչապետ. 2010 թվականն ավարտելու ենք 2.4 տոկոս տնտեսական աճով


Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ 2010 թվականին Հայաստանի տնտեսական աճը կրկնակի անգամ գերազանցելու է բյուջեով նախատեսված ցուցանիշը, քանի որ տնտեսությունում տեղի են ունեցել «կառուցվածքային լրջագույն փոփոխություններ»:

«Մենք տարին ավարտելու ենք մոտավորապես 2.4 տոկոս տնտեսական աճով: Երբ 2010թ. բյուջեն հաստատվում էր Ազգային Ժողովի կողմից, մենք կանխատեսում էինք 1.2 տոկոս տնտեսական աճ: Այսինքն` տնտեսական աճի ցուցանիշը գերազանցեց մեր ծրագրած ցուցանիշը, բայց կառուցվածքային առումով տեղի ունեցան լրջագույն փոփոխություններ», - ասել է վարչապետը` շաբաթ օրը կառավարությունում տեղի է ունեցած Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում:

Խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման միտումների մասին` Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ տնտեսության կառուցվածքի նվազում է շինարարության տեսակարար կշիռը (կազմելով ՀՆԱ-ի15 տոկոսը` 25-ի փոխարեն), փոխարենը աճում է արդյունաբերության տեսակարար կշիռը:

Վարչապետը նաեւ արձանագրել է, որ արտահանման աճի շնորհիվ բարելավվել է նաեւ Հայաստանի առեւտրային հաշվեկշիռը:

«Մենք ունենք 40 տոկոս արտահանման, շուրջ 15 տոկոս` ներմուծման աճ: Այսինքն` այդ տեսակետից էլ առեւտրային հաշվեկշռի միտումները բարելավվել են, ինչպես նաև վճարային հաշվեկշռի առումով ունեցել ենք դրական միտումներ», - կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, ասել է Տիգրան Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG