Մատչելիության հղումներ

Ուսման բարձր վարձ եւ դասախոսների նվազագույն աշխատավարձ կոնսերվատորիայում


Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում բոլոր բաժիններում ուսման վարձը 600 հազար դրամ է, ինչը երաժիշտ ուսանողների համար մեծ գումար է, որը նրանք մեկ տարում չեն կարող վաստակել:

Վերջին տարիներին կոնսերվատորիայում ուսման վարձերի կայուն աճ է գրանցվել, դրան հակառակ` կայուն անփոփոխ են մնացել դասախոսների աշխատավարձերը` մեկ դրույքի համար ընդամենը 32 հազար դրամ, որը հավասար է հանրապետության նվազագույն աշխատարձին:

Բուհում ասացին, որ ուսման վարձի բարձրացման եւ աշխատավարձերի չափի մասին հարցերին իրավասու է պատասխանել միայն ռեկտոր Սերգեյ Սարաջյանը, ով այս օրերին արձակուրդում է:

XS
SM
MD
LG