Մատչելիության հղումներ

Ջավախահայերը դժգոհում են ԱՊՊԱ-ից


Վրաստանում ԱՊՊԱ կտրոնի համար տուգանում են
please wait

No media source currently available

0:00 0:01:33 0:00
Հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգ (ԱՊՊԱ): Ըստ այդմ` Հայաստանի սահմանը հատող ցանկացած մեքենա ենթակա է պարտադիր ապահովագրման, ինչը հարուցել է ջավախահայերի դժգոհությունը:

Հայ-վրացական սահմանի Բավրայի մաքսակետն հատած վարորդներից մեկը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց. - «Մեկ ամսով եմ ապահովագրել մեքենան: Խնդիրը այնքան վճարը չէ, ինչքան ժամանակը: Հայաստանցին գնում է առանց խոչընդոտ, իսկ վրաստանցին գալիս` 3 ժամ կանգնում է այստեղ: Եթե հիվանդ տանենք` անպայման ճանապարհին կհանգի»:

«Սա մեծ սխալ է: Հիվանդ ունեմ ես, ամեն օր համարյա անցնում է սահմանով: Մեր Ախալքալակում սոցիալական պայմանները մի քիչ դժվար է, ու սա շատ նեղություն է մեզ համար», - դժգոհեց մեկ այլ վարորդ:

Ջավախահայ վարորդները նաեւ պնդում էին, որ հայկական ԱՊՊԱ կտրոնները մեքենայի դիմապակուն կպցնելու համար Վրաստանի պետավտոտեսուչները տուգանում են, եւ իրենք հարկադրված են լինում մաքսակետերի միջեւ ընկած չեզոք գոտում մեքենայի ապակուց պոկել եւ թաքցնել ապահովագրության կտրոնները:

Ջավախահայերը դժգոհում են ԱՊՊԱ-ից
please wait

No media source currently available

0:00 0:04:51 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG