Մատչելիության հղումներ

Հայաստանում հայտնաբերված քաղաքակրթության հնագույն հետքերի մասին


«Արփայի հովտում` Արենի գյուղի մոտակայքի քարայրներում պեղված կաշվե կոշիկը եւ խաղողագործության մասին վկայող տարաներն ու խաղողի կորիզները շատ վաղ քաղաքակրթության ձեւավորման մասին վկայող փաստերն են, որ արձանագրվում են Հայաստանում», -լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Հնագիտության ինստիտուտի միջազգային արշավախմբի նախնական նպատակը եղել է քարեդարյան մարդու հետքեր գտնելը, քանի որ դեռեւս խորհրդային տարիներին հնագետները քարայրում նկատել էին հուշող հետքեր, որ այստեղ մարդը ապրել է միլիոն տարի առաջ, բայց դեռեւս չեն գտնվում անխախտ շերտեր:

Գինու հնձանը գտնվել է դեռեւս կաշվե կոշիկի հայտնաբերումից առաջ` 2007 թվականին, բայց այս պեղումների մասին լուրը հրապարակելը, արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանի փոխանցմամբ, դեռ վաղ էր, քանի դեռ մանրամասն չէին ուսումնասիրվել պեղված օրգանական նյութերը Կալիֆորնիայի համալսարանում:

XS
SM
MD
LG