Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում քաղաքապետարանների եւ համայնքների ենթակայության ներքո գործող գրադարանների հիմնական մասը չունի մշտական ջեռուցում, իսկ գրադարանավարների աշխատավարձը չի հասնում 40.000 դրամի: Համեմատաբար բարվոք վիճակում են գտնվում այն գրադարանները, որոնք գտնվում են մշակույթի նախարարության ենթակայության ներքո:

Ոչ պաշտոնական տվյալներով Հայաստանում այսօր 1600 գրադարան կա, որոնց 90 տոկոսը չի ջեռուցվում: Երեւանում գործող Խաժակ Գյուլնազարյանի անվան թիվ 15 գրադարանում, որը Իսահակյանի անվան գրադարանի մասնաճյուղ է, վարիչը հրաժարվեց խոսել խնդիրներից` նշելով, որ ամեն ինչ նույնն է մնացել, եւ որ տնօրինությունն իրենց արգելել է այլեւս բարձրաձայնել գրադարանի խնդիրները:

Գրադարանի գլխամասային կենտրոնում, որը ջեռուցվում էր, գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը նշեց, որ ջեռուցման խնդիրներից բացի, բարվոք չեն նաեւ գրադարանի մասնաճյուղերի շենքային պայմանները:

2011-ի բյուջեով նախատեսվում է մոտ 15 տոկոսով բարձրացնել գրադարանների աշխատողների աշխատավարձերը, բայց միջին աշխատավարձը 57 հազար դրամ է կազմելու:

XS
SM
MD
LG