Մատչելիության հղումներ

logo-print

Եվրատեսիլյան եռուզեռից առաջ Էմմին մենահամերգ կունենա Երեւանում


Armenia - Armenian representative to Eurovision 2001, pop singer Emmy with the American "Fresh" band

Armenia - Armenian representative to Eurovision 2001, pop singer Emmy with the American "Fresh" band

Արդեն հայտնի է Եվրատեսիլ 2011-ի հայ մասնակցի ելույթի օրը. Էմմին վիճակահանությամբ ընդգրկվել է առաջին կիսաեզրափակիչ համերգում` մայիսի 10-ին: Հայաստանի հետ մրցութային նույն խմբում, ի թիվս այլ երկրների, ընդգրկվել են նաեւ Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը եւ Թուրքիան: Ելույթների հերթականությունը որոշվելու է մարտին` կրկին վիճակահանությամբ:

Հանրային հեռուստաընկերությունը երգերի հայտերի ընդունումը երկարաձգել է մինչեւ հունվարի 23-ը, Էմմիի խոսքով` արդեն 40-ից ավելի երգ են ստացել տարբեր երկրներից:

Խոսելով անցած տարվա մրցույթի մասին` Էմմին շեշտեց, որ հիշաչար չէ: Երգչուհու խոսքով` ԱՄՆ-ում պարող Միհրանն էլ մոռացել է նախորդ տարվա վիրավորվածությունը եւ համաձայնել է այս տարի էլ միանալ ելույթին, եթե համապատասխան երգ ընտրվի:

Հունվարի 30-ին եւ 31-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու Էմմիի մենահամերգը եւ նոր ձայնասկավառակի շնորհանդեսը, որը ձայնագրվել է Միացյալ Նահանգներում: Համերգի ծրագրում հին ու նոր երգեր են, ինչպես նաեւ միջազգային հիթեր: Երեւանյան բեմում Էմմիին կնվագակցի եւ կձայնակցի Ամերիկայից ժամանած «Ֆրեշ» բենդը:

XS
SM
MD
LG