Մատչելիության հղումներ

Հրդեհ Ազգային անվտանգության ծառայության ավտոկայանատեղիում


Երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել Երեւանի Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող` Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության «Ա» վարչության ավտոկայանատեղիում:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 20:46-ին: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:58-ին, մարվել` 21:07-ին:

Այրվել են «Շեւրոլե Նիվա» մակնիշի մի ավտոմեքենա ամբողջությամբ եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ետնամասի լուսարձակները:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG