Մատչելիության հղումներ

Լուծարվում է Երեւանի էստրադային եւ ջազային պետական քոլեջը


ՀՀ կառավարության 2010-ի օգոստոսի 5-ի որոշմամբ` շուրջ 30 տարվա կենսագրություն ունեցող Երեւանի էստրադային եւ ջազային պետական քոլեջը պետք է վերակազմակերպվի եւ միացվի Երեւանի մշակույթի պետական քոլեջին, որի հիմնադիրն ու ղեկավարը Նադեժդա Սարգսյանն է: Ջազային պետական քոլեջի անձնակազմը խիստ վրդովված է. քոլեջի ղեկավարներն ու դասախոսները պահանջում են չեղյալ համարել կառավարության որոշումը, նշում են, որ պատրաստ են դասադուլ կազմակերպել եւ դիմել միջազգային բոլոր դատարաններին:

Կառավարության որոշման մասին Մշակույթի նախարարությունը ջազային քոլեջին նախապես ոչինչ չի տեղեկացրել. նախարար Հասմիկ Պողոսյանը որոշման ընդունումից հետո փորձել է հանգստացնել անակնկալի եկած անձնակազմին` նշելով, որ «լուծարումը կապված է նոր մեծ հիմնարկություն ստեղծելու հետ, որի կազմում ջազային քոլեջի մասը պիտի պահպանվի»: Նախարարը խոստացել է առաջիկայում հանդիպել քոլեջի անձնակազմի հետ:

Ակսել Բակունցի ղեկավարած Էստրադային եւ ջազային պետական քոլեջում է դասախոսում նաեւ Ռուբեն Մաթեւոսյանը, ում նույնպես ցնցել է կառավարության որոշումը: Քոլեջի սաներից են եղել Սյուզան Մարգարյանը, Էռնա Յուզբաշյանը, Աիդա Սարգսյանը, Արամոն եւ Էմմա Պետրոսյանը, Նունե Եսայանը եւ այլք:

XS
SM
MD
LG