Մատչելիության հղումներ

Իրանում այսօր 10 մարդ Է մահապատժի ենթարկվել


Այսօր Իրանում 10 մարդ է կախաղան բարձրացվել` ապօրինի կերպով թմրամիջոցներ պահելու եւ տարածելու մեղադրանքով:

Ինչպես տեղեկացրել է Իրանի պետական հեռուստատեսությունը, մահապատիժները ի կատար են ածվել Քարաջ քաղաքի բանտում:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության հաշվարկներով` տարվա սկզբից Իրանում արդեն մահապատժի է ենթարկվել 45 մարդ, մեծամասնությունը` թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով:

Անցած տարի Իրանում կախաղան է բարձրացվել 179 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG