Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հրավերով, այսօր պետական այցով ժամանել է Հունաստանի Հանրապետություն:

Երկու երկրների նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել Հայաստանի եւ Հունաստանի պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:

Նախագահներ Սարգսյանն ու Պապուլիասը քննարկել են հայ-հունական բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակաբար զարգացման, առևտրատնտեսական, ռազմական, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցության խորացման, Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում փոխգործակցության ակտիվացման, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցեր, անդրադարձել` ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումներին», - փոխացում է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը:

Այցի շրջանակներում տեղի է ունեցել նաեւ փաստաթղթերի ստորագրման արարողություն` ուղղված մի շարք ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդմանն ու համագործակցության խորացմանը

Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Կարոլոս Պապուլիասը հանդիպման արդյունքներն ամփոփել են համատեղ ճեպազրույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG