Մատչելիության հղումներ

«Մանկական Եվրատեսիլ 2011»-ը` Երեւանում


Ձախից աջ` Գագիկ Բունիաթյան, Ալեքսան Հարությունյան եւ Գոհար Գասպարյան
Ձախից աջ` Գագիկ Բունիաթյան, Ալեքսան Հարությունյան եւ Գոհար Գասպարյան

«Մանկական Եվրատեսիլ 2011»-ը կանցկացվի Երեւանում` Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, դեկտեմբերի 3-ին: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի խոսքով` միայն մրցույթի ավարտից հետո կարող են հրապարակել բյուջեն եւ կոնկրետ հանրայինի ծախսերը:

Դեռ նախորդ տարի հավանական էր համարվում, որ «Մանկական Եվրատեսիլ» այլեւս չի անցկացվի, քանի որ որեւէ երկիր ցանկություն չի հայտնում հյուրընկալել մրցույթը: Սակայն Ալեքսան Հարությունյանը նշեց, որ Հայաստանը միակ հայտատուն չի եղել` մրցելով մի քանի այլ երկրների հետ, որոնց անունները չեն հրապարակվում:

Հայտը կազմել եւ բանակցություննները վարել են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը եւ «Եվրատեսիլ 2011»-ի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, ում փոխանցմամբ` շոուի կազմակերպիչ շվեդական կազմակերպության ներկայացուցիչները եղել են Հայաստանում, ուսումնասիրել Մարզահամերգային համալիրի հնարավորությունները, նաեւ հաշվի առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են հյուրանոցների, օդանավակայանի վիճակը եւ այլն:

Դեկտեմբերի 3-ին Հանրային հեռուստաընկերությունը երեւանյան բեմում խոստանում է նաեւ միջազգային աստղերի ելույթ: Մրցույթի օրերին Երեւան ժամանած միայն պաշտոնական պատվիրակությունների թիվը կազմելու է մոտ 500 մարդ:

Երեւանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ»-ի հայ մասնակցի անունը հայտնի կդառնա ամռանը:

XS
SM
MD
LG