Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 200 ուսումնական հաստատություններից չեն ջեռուցվում 34-ը` 30 դպրոցներ եւ 4 ուսումնարաններ: Քաղաքապետարանը ծրագրել է 2012-ին կաթսայատներով ապահովել նաեւ այդ հաստատությունները:

Դպրոցների տնօրեններից ոմանք դժգոհում են, թե լոկալ ջեռուցման անցնելուց հետո կանգնում են վարձերը մուծելու խնդրի առջեւ. պետության տրամադրած գումարը չի բավականացնում: Իսկ լոկալ ջեռուցում չունեցող դպրոցների աշակերտները ոչ միայն ֆիզկուլտուրայի դասերը չեն պարապում, այլեւ շատ ցուրտ օրերին նախընտրում են դպրոց չգնալ:

XS
SM
MD
LG