Մատչելիության հղումներ

logo-print

Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 20-ին կայցելի Թուրքիա:

Ստամբուլում Լավրովի եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի նախագահությամբ անցկացվելու է Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի առաջին նիստը, որի ժամանակ քննարկվելու են ռուս - թուրքական համագործակցության այդ նոր մեխանիզմի աշխատանքի կազմակերպման հարցեր:

Նախատեսվում է նաեւ մտքերի փոխանակություն երկկողմ եւ միջազգային օրակարգի հարցերի շուրջ, որոնց թվում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկատվական դեպարտամենտի հաղորդագրությունում նշվում է նաեւ իրավիճակը Հարավային Կովկասում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG