Մատչելիության հղումներ

Թոմաս Համարբերգը հանդիպել է Սեյրան Օհանյանի հետ


Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին այսօր ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող հարցեր:

Պաշտպանության նախարարը Թոմաս Համարբերգին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ Զինված ուժերում իրականացվող բարեփոխումները:

Սեյրան Օհանյանը եւ Թոմաս Համարբերգը համակարծիք են եղել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը Զինված ուժերում ամրապնդելու համար անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքները զինծառայողների իրավագիտակցության բարձրացման եւ իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG