Մատչելիության հղումներ

Վրաստանի արտգործնախարարը ժամանեց Բաքու


Այսօր սկսվել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի պաշտոնական այցը Ադրբեջան:

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` այցի շրջանակներում Վաշաձեն հանդիպումներ կունենա իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Այցից առաջ ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, մասնավորապես, որ «Հարավային Կովկասի երեք պետությունները պետք է միասնականորեն հանդես գան, տնտեսական ակտիվություն ցուցաբերեն, որպեսզի կարողանան ինտեգրվել եվրոպական կառույցներին»:

«Հարավկովկասյան երեք պետությունները շատ ժամանակ են կորցրել, եւ այժմ պետք է ըմբռնել, որ Ղարաբաղյան հակամարտությունը հարկավոր է լուծել միջազգային նորմերի հիման վրա», - ասել է Վաշաձեն եւ հավելել, թե Վրաստանը միշտ կարեւոր դեր է խաղացել հայ - ադրբեջանական երկխոսության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG