Մատչելիության հղումներ

«Արմավիա» ընկերությունը ստացել է Ռուսաստանում արտադրված «Սուխոյ Սուպերջետ-100» մակնիշի առաջին օդանավը։

Ենթադրվում է, որ փետրվարի սկզբից «Արմավիա»-ն այդ օդանավով կսկսի չվերթներ իրականացնել Մոսկվա։

«Արմավիա»-ն հայտնել է, որ առաջին օդանավին տրվել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի անունը։ Այս տարվա ընթացքում «Արմավիա»-n կստանա «Սուխոյ Սուպերջետ-100» մակնիշի երկրորդ օդանավը։

«Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, Մեքսիկայի երկրորդ խոշոր ավիաընկերությունը` «Ինտերջետը», 650 միլիոն ԱՄՆ դոլարով պատվիրել է այդ մակնիշի 15 օդանավ։

Տարբեր ընկերություններ այսօրվա դրությամբ պատվիրել են այդ մակնիշի 170 օդանավ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG