Մատչելիության հղումներ

Երեւան-Սեւան ճանապարհին ձորն է գլորվել «Ռենջ Ռովեր» ավտոմեքենան, կա 1 զոհ


Հունվարի 16-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհի 26-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. «Ռենջ Ռովեր» մակնիշի 50ՏԼ501 պետհամարանիշով ավտոմեքենան ընկել է ձորը:

1974 թ. ծնված Արման Վարդանյանը տեղում զոհվել է, իսկ 1963 թ. ծնված Արթուր Ֆիդանյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը տեղափոխվել է Երևան քաղաքի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն, դեպքի վայր մեկնած փրկարարների կողմից զոհվածի դին դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:

Արթուր Ֆիդանյանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է կայուն ծանր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG