Մատչելիության հղումներ

Փրկարարները հայտնաբերել են տարեց կնոջ դին եւ գազի դատարկ բալոն` բնակարանում


Հունվարի 15-ին ստացած ահազանգով Երեւան քաղաքի Մոլդովական փողոցի 44/3 շենքի թիվ 10 բնակարան մեկնած հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը ոստիկանության աշխատակիցների եւ հարազատների ներկայությամբ բացել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1936 թ. ծնված Թամարա Մարտիրոսյանի դին:

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ բնակարանում զգացվել է ուժեղ գազի հոտ, իսկ ճաշասենյակում հայտնաբերվել է 3 կիլոգրամանոց գազի բալոն՝ բաց փականով եւ դատարկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG