Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները կհամալրեն Թունիսի ազգային համաձայնության կառավարությունը


Թունիսի մայրաքաղաքում կիրակի երեկոյան տեղի է ունեցել զինված ընդհարում զինվորականների եւ պաշտոնանկ արված նախագահ Զին Աբիդին բեն Ալիի կողմնակիցների միջեւ։

Ուրբաթ գիշերը Թունիսի արդեն նախկին նախագահ Զին Աբիդին բեն Ալին իր ընտանիքով փախել էր երկրից։ Նա ապաստանել է Սաուդյան Արաբիայում։

74-ամյա բեն Ալին 23 տարի կառավարում էր Թունիսը։ Նա ստիպված հրաժարվեց իշխանությունից՝ զանգվածային բողոքի ալիքի պատճառով։

Այսօր հայտնի է դառնալու Ազգային համաձայնության կառավարության կազմը, որը համալրվելու է նաեւ 3 ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներով։ Այս մասին հայտարարել է Թունիսի վարչապետ Մոհամմեդ Գանուշին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG