Մատչելիության հղումներ

Մոսկվայի նախկին քաղաքապետը Լատվիայից կացության ժամանակավոր կարգավիճակ է խնդրում


Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը դեռ անցած տարվա վերջին դիմել է Լատվիայի իշխանություններին՝ կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու կարգավիճակով, հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով լատվիական TV3 հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ այժմ Լուժկովը ունի կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու իրավական հիմքերը, քանի որ 400 հազար դոլարի ներդրում է կատարել լատվիական բանկերից մեկում։ Բացի այդ՝ անցած տարվա սեպտեմբերի 28–ին պաշտոնանկ արված Յուրի Լուժկովը Լատվիայում անշարժ գույքի սեփականատեր է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG