Մատչելիության հղումներ

Պետական երիտասարդական նվագախումբը այս տարվա համերգաշրջանը սկսում է մեծ համերգով. փետրվարի 22-ին երեւանյան բեմում կլինի դասական երաժշտության երիտասարդ վառ անուններից մեկը` Գրեմմիի մրցանակակիր Մակսիմ Վենգերովը

2011-ի ծրագիրը հիմնականում հայտնի է արդեն, երիտասարդական նվագախումբը ողջ տարի խոստանում է համաշխարհային երաժշտության հայտնի անունների ելույթներ Երեւանում: Պիացոլայի 90 ամյակի առթիվ նվագախմբի հետ այստեղ կրկին ելույթ կունենա հայտնի ակորդեոնիստ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, սպասվում է նաեւ անվանի դաշնակահար Քիթ Ամստրոնգի եւ մի շարք այլ հանրահայտ երաժիշտների համերգային այցը Հայաստան:

2010-ին երիտասարդական նվագախումբը կազմակերպեց «Սարյան ՖԵՍՏ»-ը` նվիրված կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 90 ամյակին: Այս տարի «Միրզոյան-Բաբաջանյան ՖԵՍՏ»-ն է սպասվում` նվիրված Առնո Բաբաջանյանի եւ Էդվարդ Միրզոյանի 90-ամյա հոբելյաններին:

XS
SM
MD
LG