Մատչելիության հղումներ

Բոգդան Դանիլիշինը ազատ արձակվեց բանտից


Չեխիայի հանրապետությունը քաղաքական ապաստան տվեց Ուկրաինայի էկոնոմիկայի նախկին նախարար Բոգդան Դանիլիշինին։ Վերջինիս նկատմամբ Ուկրաինան հետախուզում էր հայտարարել՝ մեղադրելով նրան պաշտոնական դիրքի չարաշահման մեջ։ Բոգդան Դանիլիշինը Չեխիայում բանտարկված էր նախորդ տարվա հոկտեմբերից, եւ այս ընթացքում չեխ պաշտոնյաները ուսումնասիրում էին նրան էքստրադիցիայի ենթարկելու ուկրաինական իշխանությունների խնդրանքը։ Դանիլիշինի կողմնակիցներն էլ պնդում էին, որ նրա դեմ հարուցված մեղադրանքը քաղաքական շարժառիթներ ունի։

XS
SM
MD
LG